Telegram Group & Telegram Channel
Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում

🟣 Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

🟣 Ժողովի օրակարգում ընդգրկված նյութերը վերաբերում էին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հասարակությանը հուզող հիմնախնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչված հարցերին։

🟣 Անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու հասցեին բարձրաձայնվող մեղադրանքներին, որոնց առիթով ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

🟣 ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։

🟣 Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։

🟣 Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։

🟣 Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։

🟣 Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին։

tg-me.com/MotherSee/3197
Create:
Last Update:

BY Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

Warning: Undefined variable $i in /var/www/tg-me/post.php on line 280

Share with your friend now:
tg-me.com/MotherSee/3197

View MORE
Open in Telegram

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Mother See of Holy Etchmiadzin Telegram | DID YOU KNOW?

Date: |

The S&P 500 slumped 1.8% on Monday and Tuesday, thanks to China Evergrande, the Chinese property company that looks like it is ready to default on its more-than $300 billion in debt. Cries of the next Lehman Brothers—or maybe the next Silverado?—echoed through the canyons of Wall Street as investors prepared for the worst.

Export WhatsApp stickers to Telegram on iPhone

You can’t. What you can do, though, is use WhatsApp’s and Telegram’s web platforms to transfer stickers. It’s easy, but might take a while.Open WhatsApp in your browser, find a sticker you like in a chat, and right-click on it to save it as an image. The file won’t be a picture, though—it’s a webpage and will have a .webp extension. Don’t be scared, this is the way. Repeat this step to save as many stickers as you want.Then, open Telegram in your browser and go into your Saved messages chat. Just as you’d share a file with a friend, click the Share file button on the bottom left of the chat window (it looks like a dog-eared paper), and select the .webp files you downloaded. Click Open and you’ll see your stickers in your Saved messages chat. This is now your sticker depository. To use them, forward them as you would a message from one chat to the other: by clicking or long-pressing on the sticker, and then choosing Forward.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Mother See of Holy Etchmiadzin from us

Telegram Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin
FROM USA